Դերասան Հովհաննես Ազոյանը, ով Հայաստանի Եվրոպական կուսակցության ցուցակով մասնակցում է Երևանի ավագանու ընտրություններին, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ու ընդհանրապես, իսկական թեկնածուն պետք է քարոզարշավի հենց առաջին օրից փողոցներով քայլի, բոլորին հատ հատ աչքերի մեջ նայելով բարևի, պուլպուլակ տեսնի՝ ջուր խմի, խաչքար տեսնի՝ խաչակնքվի, երեխա տեսնի՝ հետը խաղա, ավտոբուս տեսնի՝ նստի քշի, մոյկա տեսնի՝ մեքենա լվանա, տատիկ տեսնի՝ օգնի փողոցն անցկացնի, պապիկ տեսնի՝ մի թայլա նարդի քցի, տուն տեսնի՝ մտնի մի բաժակ կոֆե խմի, շուն տեսնի՝ սիրի, կատու տեսնի՝ փշտ անի, մուկ տեսնի, տշի……։
Այ սա է իսկական քաղաքի մասին մտածող թեկնածուն։
Մնացածը դուք Ասեք, Կանեն))»։