Երևանում 23-ամյա վարորդը Nissan-ով մխրճվել է «ՍԱՍ» ֆուդ կորտի մեջ՝ կոտրելով հսկայական ապակին․ Shamshyan.com
copy image url

Երևանում 23-ամյա վարորդը Nissan-ով մխրճվել է «ՍԱՍ» ֆուդ կորտի մեջ՝ կոտրելով հսկայական ապակին․ Shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 19:07 24-08-2023
Shamshyan.com-ը գրում է՝ այսօր՝ օգոստոսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:05-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Էմիլ Ա.-ն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտմեքենայով Հալաբյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված մայթով և մխրճվել «ՍԱՍ» ֆուդ կորտի մեջ՝ կոտրելով հսկայական ապակին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Նրան առաջինն օգնության են հասել «ՍԱՍ»-ի աշխատակիցները, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված