Արարատ Միրզոյանը Չեխիայի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում անդրադրաձել է ԼՂ-ում ահագնացող աղետին
copy image url

Արարատ Միրզոյանը Չեխիայի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում անդրադրաձել է ԼՂ-ում ահագնացող աղետին

Ներքին 1 տարի առաջ - 23:31 22-08-2023
Օգոստոսի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկիի հետ։ Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ներկայացնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը՝ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից ԼՂ 120 հազար բնակչությունը գտնվում է լիակատար շրջափակման մեջ: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ շրջափակման հետևանքով ԼՂ չի մատակարարվում նույնիսկ սնունդ և առաջին անհրաժեշտության դեղորայք, իսկ իրավիճակը շատ մոտ է իրական հումանիտար աղետի:

Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի գործելաոճը շարունակվում է ի հեճուկս միջազգային գործընկերների, կառույցների հասցեական ուղերձներին, Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումներին՝ ներկայիս իրավիճակում հրատապ համարելով Լաչինի միջանցքի վերաբացման ուղղությամբ հստակ քայլերի իրականացումը:

«Ընդգծվել է ԵՄ և իր անդամ պետությունների կողմից խնդրին հետևողական անդրադարձի և հասցեագրման կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված