Վախենում ենք, չենք մեկնի․ քաղաքացիները՝ Երևան-Կապան թռիչքի մասին

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 18:47 18-08-2023
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ օգոստոսի 19-ից Կապանի օրվա կապակցությամբ իրականացվելու են Երևան-Կապան կանոնավոր չվերթերը։

Նշենք, որ Փաշինյանը երեկ այցելել էր Սյունիքի մարզ` Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից իրականացված ավիաչվերթով:

Չնայած նրան, որ իշխանույթունը ոգևորված է այդ իրադարձությունով, սակայն այսօր Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ ադրբեջանական կողմից անհայտ անձը կրակել է Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներով, քաղաքացիներից հետաքրքրվել՝ կմեկնե՞ն Կապան, արդյո՞ք չեն վախենա, որ արդբեջանցիները կկրակեն։

«Երկրի վիճակից ելնելով չեմ մեկնի, վախենում եմ, ամեն ինչ կարող է լինել»,-մեզ հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսնյութում։