Այսօր՝ օգոստոսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:50-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Մարինե Մ․-ի վարած Ford Focus մակնիշի և Երևանի բնակիչ 45-ամյա Ռոբերտ Մ․-ի վարած «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է
shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով Ford-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները, տեղում իրականացնում են հերթապահություն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր
կայքում։