Մարդասիրական աջակցությունը պետք է հասնի այն բնակչությանը, որը ունի դրա կարիքը․ Շվեյցարիայի ներկայացուցիչ
copy image url

Մարդասիրական աջակցությունը պետք է հասնի այն բնակչությանը, որը ունի դրա կարիքը․ Շվեյցարիայի ներկայացուցիչ

Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 23:55 16-08-2023
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հարցը։

«Շվեյցարիան սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների խաղաղ հանգուցալուծումը»,- շեշտեց երկրի ներկայացուցիչը։

Նա ընդգծեց Լաչինի միջանցքի բացման կարևորությունը։

«Անհրաժեշտ է հատկապես ամենախոցելիների՝ երեխաների, տարեցների, հաշմանդամների և հղի կականց համար ապահովել տարբեր տեսակի ապրանքների հասանելիությունը։ Իրավիճակը ծայրահեղ ծանր է։ Պետք է լուծվի անհապաղ։ Կենսականորեն կարևոր է ապահովել քաղաքացիների և առանցքային նշանակություն ունեցող ապրանքների անցումը։ Մենք կոչ ենք անում կողմերին հավատարիմ մնալ իրենց հանձնառություններին 2020 թ․ նոյեմբերի եռակողմ համաձայնագրով»։

Նա կոչ արեց ԿԽՄԿ-ի գտնել հումանիտար կոնսենսուս, որպեսզի մարդասիրական աջակցությունը հասնի այն բնակչությանը, որը ունի դրա կարիքը։

Ամենից շատ դիտված