Ուղիղ եթեր

Եթե Երևանում տեղի ունենա հաշվարկային երկրաշարժ, ապա կմահանա 300․000 մարդ․ ակադեմիկոս

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:32 14-08-2023
«Ապրելու երկիր» կուսակցությունը նախաձեռնել է «Դիմակայուն Երևան․ ինչպես ունենալ անվտանգ քաղաք» խորագրով քննարկում։

Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Գևորգ Մելքումյանն իր ելույթի սկզբում շատ բարձր գնահատեց «Ապրելու երկիր» կուսակցության՝ այս հարցին անդրադառնալու նախաձեռնողականությունը՝ չմտաբերելով, որ նախկինում երբևէ որևէ կուսակցական մարմին անդրադառնա այս հարցերին։

«Մենք ապրում ենք սարսափելի պայմաններում գտնվող երկրում։ Սեյսմոլոգները մեզ ասում են, որ Արաբական սալը շարժվում է դեպի հյուսիս մեկ տարում 11 միլիմետր արագությամբ և սեղմում է Անդրկովկասը՝ մղելով Թուրքիայի տարածքը դեպի ծով։ Մենք այս գոտում ապրում ենք, ապրել ենք և պիտի ապրենք։ Ուստի մենք պետք է մտածենք սրա մասին։ Ցավոք սրտի, մարդիկ շատ հեշտ են մոռանում այն աղետը, որը տեղի ունեցավ 1988 թ։ Շատ անգամ ասում են՝ թվեր մի հրապարակեք, կարող է խուճապ առաջանալ։ Ոչ մի խուճապ էլ չի առաջանում։ Խուճապ առաջանում է նրանց մոտ, ովքեր նստած են կառավարական աթոռներին և ասում են՝ դու սուս մնա, մի խոսիր դրա մասին, դա մեզ ձեռք չի տալիս, որովհետև եթե մարդիկ իմանան ճշմարտությունը, նրանք կիմանան, որ մենք անգործ ենք։ Եթե տեղի ունենա հաշվարկայի երկրաշարժ Երևանի տարածքում, որտեղ ապրում է մեր ազգաբնակչության մոտ 42 տոկոսը, ապա մենք կկորցնենք շենքերի 80 տոկոսը, և կմահանա 300․000 մարդ։ Այսպիսի աղետից հետո մեր ազգը ոչ միայն ոտքի չի կարող կանգնել, այլ նաև ծնկի չի կարող գալ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում