Պատերազմող երկրում այդ համերգն ուղղակի անհեթեթություն է․ հարցում

Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 14:00 12-08-2023
Օրեր առաջ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել էր Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոնին՝ խնդրելով փորձագիտական կարծիք հայտնել՝ արդյո՞ք ԼՂ-ում խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանության հանցագործությանը։

Օկամպոն իր զեկույցում նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի սովամահությունը շատ առումներով ներկայացնում է ցեղասպանության արխետիպը՝ կյանքի այնպիսի պայմանների պարտադրմամբ, որոնք ուղղված են էթնիկ խմբի ոչնչացմանը:

Արցախում ստեղծված աղետալի վիճակը կարծես թե այդքան էլ չի հետաքրքրում իշխանականներին։ Երեկ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ Հայաստանի կառավարությունը 6 միլիոն դոլար է հատկացնում աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց՝ Արցախում ցեղասպանություն է տեղի ունենում, իսկ Նիկոլ Փաշինյանը 6 միլիոն դոլար է հատկացնում համերգի համար, ինչպե՞ս են դա գնահատում։

Նշենք, որ քաղաքացիներից շատերը անկախ հարցից, լսելով Արցախ անունը, հեռանում էին՝ ասելով, որ շտապում են։

Հարցվածներից մի քանիսն ասացին, որ Փաշինյանի մասին խոսել չեն ուզում, քանի որ նրա այդ քայլին բացասաբար են վերաբերվում։

«Անհեթեթություն եմ համարում։ Պատերազմող երկրում ինչ մի սիրտ ու տրամադրություն կա համերգ գնալու։ Փոխանակ սահմանները ամրացնեն, Արցախի հարցը լուծեն»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Նշենք, որ համերգը տեղի կունենա 2023 թվականի սեպտեմբերի 23-ին՝ «Հրազդան» մարզադաշտում:

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված