Տրոլեյբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել 3 մեքենաների

Ներքին 1 տարի առաջ - 20:12 11-08-2023
Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանի Կորյուն-Հերացի խաչմերուկում։

Ժամը 17:45-ի սահմաններում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը Կորյուն փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհին թույլատրելի հատվածում կայանված Toyota Rav 4 մակնիշի, Nissan Rogue մակնիշի, Mercedes մակնիշի ավտոմեքենաներին:

Բարեբախտաբար տուժածներ չկան։



Մանրամասները՝ տեսանյութում։


Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված