Մենք ագրեսիվ մարդիկ չենք, ոչ մեկի հետ չենք պատրաստվում կռվել. Լուկաշենկո
copy image url

Մենք ագրեսիվ մարդիկ չենք, ոչ մեկի հետ չենք պատրաստվում կռվել. Լուկաշենկո

Արտաքին 1 տարի առաջ - 16:15 11-08-2023
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում որևէ մեկի հետ պատերազմել։ Բելառուսական Белта լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Լուկաշենկոն ասել է Մինսկի Ազգային օդանավակայանի տարածքում գտնվող կազմակերպությունների աշխատանքային կոլեկտիվների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք ագրեսիվ մարդիկ չենք, մեկ անգամ ևս ընդգծում եմ. մենք ոչ մեկի հետ չենք պատրաստվում կռվել։ Ես դա ձեզ ասում եմ մշտապես։ Մենք խաղաղ մարդիկ ենք։ Մենք ցանկանում ենք համագործակցել բոլորի հետ»,- ասել է նա։

Լուկաշենկոն հիշեցրել է, որ դեռևս Անկախության օրվա հանդիսավոր հավաքի ժամանակ ինքը հանձնարարել է կառավարությանը և արտաքին գործերի նախարարությանը արեւմտյան հարեւաններին առաջարկել բարիդրացիության և խաղաղության պլան։

Բելառուսի նախագահը միևնույն ժամանակ պատրաստակամություն է հայտնել ցանկացած պահի ընդունել արևմտյան ավիաընկերությունների։

Ամենից շատ դիտված