Հայտնի է ՔՊ-ի նախընտրական ցուցակի առաջին քսանյակը
copy image url

Հայտնի է ՔՊ-ի նախընտրական ցուցակի առաջին քսանյակը

Ներքին 1 տարի առաջ - 14:15 11-08-2023
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր՝ օգոստոսի 11-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել Երևանի ավագանու ընտրությունների՝ առաջադրման դիմումը։ Այս մասին Oragir.News-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Ցուցակը գլխավորում է գործող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, նրան հաջորդում են արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը և ներկայիս ավագանում Իմ քայլը խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը։

ՔՊ-ն ԿԸՀ է ներկայացրել 181 հոգանոց ցուցակ: Նախընտրական ցուցակի առաջին քսանյակը հետևյալ տեսքն ունի.

1. Ավինյան Տիգրան
2. Փամբուխչյան Արմեն
3. Վարդանյան Նուարդ
4. Հովհաննիսյան Լևոն
5. Գրիգորյան Սուրեն
6. Խաչատրյան Մարգարիտ
7. Գալջյան Արմեն
8. Իսպիրյան Արթուր
9. Քերոբյան Դիանա
10. Հայրապետյան Վահագն
11. Բադալյան Ալեքսանդր
12. Հովակիմյան Տաթև
13. Թոխյան Մարատ
14. Միրզոյան Հայկ
15. Երեմյան Ռուզաննա
16. Կիրակոսյան Վլադիմիր
17. Բաբաջանյան Արման
18. Աղաջանյան Զարուհի
19. Հարությունյան Արման
20. Մանուկյան Նարեկ


ՔՊ-ն ԿԸՀ-ում 3 լիազոր ներկայացուցիչ ունի․ Արուսյակ Մանավազյան, Սուրեն Գրիգորյան, Ամալյա Աբրահամյան։ ԿՀԸ փաստաթղթերը ներկայացրել է Ամալյա Աբրահամյանը։