Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կոչ է անում խուսափել հրդեհավտանգ իրավիճակներից

Ներքին 1 տարի առաջ - 12:40 11-08-2023
Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է խուսափել հնարավոր հրդեհավտանգ իրավիճակներից։ Այս մասին կառույցը հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում։

«Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․

Հանրապետությունում բարձր ջերմաստիճանով պայմանավորված հնարավոր հրդեհավտանգ իրավիճակներից խուսափելու նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ բուսածածկն այրելու փորձերից, որոնք կարող են առաջացնել անկանխատեսելի հետևանքներ:

Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից (50.000դր.) երեքհարյուրապատիկի (300.000դր.) չափով»:

Ամենից շատ դիտված