Անհայտ հանգամանքներում զինծառայող է մահացել. կատարվում է քննություն
copy image url

Անհայտ հանգամանքներում զինծառայող է մահացել. կատարվում է քննություն

Ներքին 1 տարի առաջ - 11:00 11-08-2023
Օգոստոսի 10-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Հաղորդվում է՝ չնայած բժիշկների գործադրած ջանքերին` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: