Նույնիսկ ամենաայլանդակ ժամանակաշրջանում կար մի կարմիր գիծ. պահպանել Հանրապետության հրապարակի ուրվագիծը

Ներքին 1 տարի առաջ - 13:45 10-08-2023
Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երևանի կառուցապատման ամենաայլանդակ ժամանակաշրջանում (2004-2012) նույնիսկ կար մի կարմիր գիծ. պահպանել Հանրապետության հրապարակի ու հատկապես Կառավարության շենքի ուրվագիծը։

2020 թվականից կառավարությունն ամենաբարձր մակարդակով զարկ տվեց Ֆիրդուսիի (թիվ 33 թաղամասի) թե՛ քաղաքային, թե՛ ճարտարապետական, թե՛ սոցիալական առումով վիճահարույց նախագծին։ Այն ժամանակ դեռ ահազանգում էի Հանրապետության հրապարակի աղճատման վտանգի մասին ու առաջարկում հավասարակշռված լուծումներ։

Ահա խնդրեմ արդյունքը... Կառավարության շենքի հետևից բուսնում են առաջին շենքերը։

Առաջիկա ընտրությունները երկիրն ու Արցախը փրկելուց բացի, նաև հավասարակշռված զարգացման եւ վայրենի զարգացման/կառուցապատման միջև ընտրություններ են։ Այնպես որ եկեք ճիշտ կողմնորոշվենք ու պահանջենք կոնկրետ այս կառուցապատման նախագծի վերաբերյալ թեկնածուների դիրքորոշումը։ Առաջարկում եմ լրագրողներին այս մասով հարցեր ուղղեն ընտրության մասնակիցներին...

Հ.Գ. Նույն լրագրողներին նաև խորհուրդ եմ տալիս ստուգել իշխանական քաղաքապետի շրջապատի ու Ֆիրդուսիի տարածքի կառուցապատողների միջև (ըստ օդում կախված լուրերի) եղած կապերը»։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC