Ալիևը Ռուսաստանի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը
copy image url

Ալիևը Ռուսաստանի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը

Արտաքին 1 տարի առաջ - 13:15 10-08-2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ օգոստոսի 10-ին ընդունել է Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովի հավատարմագրերը։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալթյունը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությանը։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի ղեկավարն այնուհետև զրուցել է դեսպանի հետ։

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի ներկա վիճակը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի