Վահան Քերոբյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄԷ-ի նորանշանակ դեսպանին

Ներքին 1 տարի առաջ - 17:30 09-08-2023
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օգոստոսի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: Այս մասին տեղեկանում ենք Էկոնոմիկայի նախարարությունից։

Հանդիպման սկզբում նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ ԱՄԷ-ի հետ առեւտրատնտեսական կապերն այս տարի եւս կշարունակեն մնալ բարձր մակարդակի վրա։

Այնուհետեւ կողմերը քննարկել են տնտեսության ոլորտում համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները, որոնց թվում են շինարարությունը, դեղագործությունը, տեքստիլ արդյունաբերությունը եւ զբոսաշրջությունը։ Անդրադարձ է կատարվել երկու երկրների գործարար շրջանակների միջեւ կապերի խորացմանն ու համատեղ գործարար համաժողովների կազմակերպման հնարավորությանը։

Քննարկվել են նաեւ ոլորտային համաձայնագրերի ստորագրմանն առնչվող հարցեր։

Ամենից շատ դիտված