Կարսի հայկական եկեղեցին կանգնած է փլուզման վտանգի առաջ
copy image url

Կարսի հայկական եկեղեցին կանգնած է փլուզման վտանգի առաջ

Արտաքին 1 տարի առաջ - 17:10 09-08-2023
Թուրքիայում գանձագողները թալանել են Կարսի 150 տարեկան հայկական եկեղեցին: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Կարսի բերդի դիմաց գտնվող Ուչլեր թաղամասի եկեղեցին, որը հայտնվում է գանձագողերի թիրախում, գրեթե փլուզման եզրին է: Դրա պատճառ է հանդիսացել այն, որ գանձագողերը իրենց նպատակին հասնելու համար նույնիսկ քանդել են եկեղեցու պատերը:

Տեղացիները պատմում են, որ եկեղեցին ժամանակին ուսումնասիրվել է հնէաբանների կողմից, ինչպես նաև տեղացիների համար ծառայել որպես անասնագոմ:

«Եթե եկեղեցին համապատասխան մարմինների կողմից մեկ րոպե շուտ չառնվի վերահսկողության տակ կարող է փլուզվել և վերանալ»,- նշել է բնակիչներից մեկը:

Ամենից շատ դիտված