Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԽ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։
Հաղորդվում է, որ Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Ալի Աքբար Ահմադիանին ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել այդ կարեւոր պաշտոնում՝ ի շահ Իրանի բարեկամ ժողովրդի:
Հեռախոսազանգի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԻԻՀ տնտեսական համագործակցության, ինչպես նաեւ հետագա փոխգործակցության հարցերի շուրջ: