Ջրաշխարհի ղեկավարությունը պնդում է՝ իրենց անունն անհիմն շահարկվում է

Ներքին 1 տարի առաջ - 09:05 07-08-2023
Ջրաշխարհը պարզաբանում է տարածել նախօրեին համացանցում տարածված միջադեպի վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք Ջրաշխարհի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Հրապարակման մեջ մասնավորապես ասվում է․

«Հարգելիներս, քանի որ անհիմն շահարկվում է Ջրաշխարհի անունը, ցանկանում ենք նկարագրել և լուսաբանել կատարվածը:

Այսօր ժամը 13:00 -ի սահմաններում երկու երիտասարդ և մեկ պատանի, որոնք երևում են ներկայացված նկարում, մոտեցել են Ջրաշխարհ թվով 8 հաշմանդամություն ունեցող երեխաներին ընդունելու հարցով: Նրանց դիմավորել են պատասխանատու աշխատակիցները և պատրաստակամություն հայտնել երեխաներին անվճար հիմունքներով հյուրընկալելու և նրանց հանգիստը կազմակերպելու համար, ինչպես նաև ծանոթացրել Ջրաշխարհում գործող ներքին կանոնակարգին: Հայտնելով իրենց գոհունակությունը, տղաները հեռացել են հաշմանդամ երեխաների հետ վերադառնալու պայմանով: Մինչդեռ երկար սպասելուց հետո նրանք այդպես էլ չեն վերադարձել:

Ջրաշխարհն իր ջերմ տանիքի տակ ընդունելու բազմամյա փորձ ունի թե՛ անապահով ընտանիքների, և թե՛ հաշմանդամություն ունեցող երեխաներին հյուրընկակելու հարցում, և այսօրվանը ևս բացառություն չէր լինելու:

Հ.Գ. Ջրաշխարհի տնօրինությունը պատրաստ է հանդիպման և կատարվածի պարզաբանման համար:

Հաջորդիվ կներկայացնենք նաև հավաստի փաստեր կատարվածից:»


Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում