Վրաստանում սողանքի հետևանքով 16 մարդ է արգելափակվել հյուրանոցում
copy image url

Վրաստանում սողանքի հետևանքով 16 մարդ է արգելափակվել հյուրանոցում

Արտաքին 1 տարի առաջ - 21:58 03-08-2023
Վրաստանի Ռաչա շրջանում՝ Շովի հանգստավայրի մոտ, սողանք է տեղի ունեցել, որը «Սանսեթ Շովի» հյուրանոցում արգելափակել է 16 մարդու, այդ թվում ՝ վեց երեխաների: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով վրացական ԶԼՄ-ները:

Վրաստանի ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ Շովիի ուղղությամբ արդեն շարժվում են փրկարարական ջոկատներ, տեխնիկա, երկու ուղղաթիռ:

«Այս փուլում տուժածների մասին ճշտված տեղեկատվություն չկա», – ասված է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ:

Մինչդեռ լրատվամիջոցներին հաջողվել է կապ հաստատել հյուրանոցում գտնվող մարդկանց հետ, ովքեր օգնություն են խնդրում և չեն բացառում, որ սողանքը կարող է քանդել հյուրանոցը:

Ամենից շատ դիտված