Թուրքիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
copy image url

Թուրքիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Արտաքին 1 տարի առաջ - 09:50 03-08-2023
Թուրքիայի ափերի մոտ երկրաշարժ է գրանցվել։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը։

Հաղորդվում է, որ 4.3 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Մուղլայի մարզի մոտակայքում։

Գործակալության հաղորդած տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դաթչայի շրջանից 225 կմ հեռավորության վրա՝ Միջերկրական ծովում։ Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 6,94 կմ խորության վրա։

Ամենից շատ դիտված