Մարդասիրական մուտքի արգելքն էլ ավելի է խորացրել արցախցիների զրկանքներն ու տառապանքները․ Արցախի ՄԻՊ
copy image url

Մարդասիրական մուտքի արգելքն էլ ավելի է խորացրել արցախցիների զրկանքներն ու տառապանքները․ Արցախի ՄԻՊ

Ներքին 1 տարի առաջ - 20:17 01-08-2023
2023 թվականի հունիսի 15-ից ի վեր Ադրբեջանի կողմից մարդասիրական մուտքի արգելքն էլ ավելի է խորացրել արցախցիների զրկանքներն ու տառապանքները 7-ամսյա շրջափակման մեջ։ Այս մասին նշված է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան հրապարակման մեջ։

«Ամենակարևոր սննդամթերքի և կենսական նշանակություն ունեցող ապրանքների բացարձակ բացակայությունը կտրուկ նվազեցնում է մարդկանց կյանքի որակը, ինչը հանգեցնում է թերսնման, սովի, իմունիտետի նվազման և հյուծվածության», – ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի