Ես միանում եմ Բլինքենի կոչին` Լաչինի միջանցքով ազատ տարանցման համար․ Սամանթա Փաուեր
copy image url

Ես միանում եմ Բլինքենի կոչին` Լաչինի միջանցքով ազատ տարանցման համար․ Սամանթա Փաուեր

Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 12:30 01-08-2023
Լեռնային Ղարաբաղում պարենային անվտանգության բացակայությունն ու դեղորայքի պակասը մեծ անհանգստություն են առաջացնում։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը։

Նա ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի` օրերս կատարած գրառումը, որով պետքարտուղարը խոր մտահոգություններ է հայտնում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի առնչությամբ։

Փաուերը շեշտել է, որ Լաչինի միջանցքը վճռորոշ նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը կենսական անհրաժեշտ ապրանքներ մատակարարելու համար։

«Ես միանում եմ Էնթոնի Բլինքենի կոչին` միջանցքով առևտրային և մարդասիրական բեռների ազատ տարանցման համար»,- գրել է գործակալության ղեկավարը։

Նշենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հուլիսի 31-ի ճեպազրույցում նշել էր, որ ԱՄՆ-ն շարունակում է հավատալ խաղաղության պայմանագրի հնարավորությանը։ Նա ընդգծել էր, որ դրա համար երկու կողմերն էլ` Երևանն ու Բաքուն, պետք է դժվարին փոխզիջումների գնան, և Բլինկենն անձամբ է ներգրավված բանակցությունների գործընթացում` քաջալերելու համար առաջնորդներին հասնելու խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC