Հայաստանն ԱՊՀ խաղերին կմասնակցի մեծաքանակ պատվիրակությամբ
copy image url

Հայաստանն ԱՊՀ խաղերին կմասնակցի մեծաքանակ պատվիրակությամբ

Սպորտ 1 տարի առաջ - 17:17 31-07-2023
Հայաստանը մեծաքանակ պատվիրակությամբ կմասնակցի ԱՊՀ խաղերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրորդ խաղերին Հայաստանը կներկայացնեն 140-ից ավել մարզիկներ: Հայաստանը ներկայացնող մարզիկները ուժերը կչափեն 14 մարզաձևում` բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, աթլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի հոկեյ, մարմնամարզություն, վոլեյբոլ:

ԱՊՀ երկրորդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Մինսկի մարզամշակույթային համալիրում` «Մինսկ-Արենա»-ում: Խաղերի փակման արարողությունը կկայանա հուլիսի 14-ին:

Ամենից շատ դիտված