Նիկոլական օկուպացիոն ռեժիմը լայնորեն լուսաբանում է բեռնատարների Երևանից շարժվելը՝ գիտակցելով, որ լռվելու են սահմանին
copy image url

Նիկոլական օկուպացիոն ռեժիմը լայնորեն լուսաբանում է բեռնատարների Երևանից շարժվելը՝ գիտակցելով, որ լռվելու են սահմանին

Ներքին 1 տարի առաջ - 11:54 28-07-2023
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.

«Ես կխելագարվեմ էս փաստերից...

«Նա նշեց, որ «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը շրջափակման առաջին իսկ օրերից աջակցության ձեռք էր մեկնել Արցախի կառավարությանը՝ համալրելու պարենային պահուստը: Սակայն 225 տոննա բեռ դեռ մնում է Գորիսում տեղակայված պահեստներում։ Գործակալության և աջակից բարերաների կողմից փետրվար ամսից կառավարությանը տրամադրված 280 տոննա բարձր որակի և կալորիականության սննդամթերքը նախատեսված է երկարաժամկետ պահպանության համար»:

Հասկանանք, թե այստեղ ինչ է գրած...

Փետրվար ամսից առ այսօր 225 տոննա բեռ Գորիսում լռված է, չեն, կարողանում տեղափոխել Արցախ։

Այդ մասին շատ լավ իմանալով (ուղղակի չէին կարող չիմանալ, բացառվում է) նիկոլական օկուպացիոն ռեժիմը ևս 360 տոննա բեռ է լցնում բեռնատարները, լայնորեն լուսաբանում է այդ բեռնատարների Երևանից շարժվելը, հոյակապ գիտակցելով, որ լռվելու են սահմանին։

Պնդրում եմ, որ այդ օպերացիան պլանավորելու առաջին իսկ վայրկյանից էլ նպատակ չեն ունեցել այդ բեռն Արցախ հասցնելու ...

Նողկալի շոումեններ»։

Ձեզ գուցե հետաքրքրի