«Հայաքվե» նախախաձեռնության անդամներն ահազանգում են, որ Ստեփանավան քաղաքում «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ստորագրահավաքը առանց օրինական հիմքերի կասեցված է։
Ստեփանավանի քաղաքապետի ապօրինի հրահանգով համայնքապետարանի ներկայացուցիչը ներկա չի գտնվում ստորագրահավաքի վայրում, ինչի պատճառով ստորագրահավաքը դադարեցվել է։
Նախաձեռնության հեղինակները հրավիրում են բոլոր պատկան մարմինների և ԶԼՄ-ների ուշադրությունը։