Նյու Յորքում կայացած աճուրդում 1 մլն դոլարով վաճառվել է ռեփի լեգենդ Թուփաք Շակուրի ոսկյա մատանին, որը նա կրել էր իր վերջին հրապարակային ելույթի ժամանակ: Մատանին թագի տեսքով է, այն զարդարված է սուտակներով և ադամանդներով:
Ինչպես գրում է cbsnews.com-ը, Sotheby's-ի գնահատմամբ՝ նմուշը պետք է վաճառվեր 200.000-ից 300.000 դոլարով, սակայն այն վաճառվել է 1 մլն դոլարով:
Արդյունքում այն դարձել է աճուրդում՝ հիփ-հոփի ոլորտին առնչվող աամենաթանկ նմուշը, հայտնել է Sotheby's-ը:
Նյու Յորքում ծնված ռեփերը մատանին կրել է 1996 թվականի սեպտեմբերի 4-ին MTV Video Music Awards մրցանակաբաշխության շրջանակում իր վերջին հանրային ելույթի ժամանակ։ Մի քանի օր անց՝ սեպտեմբերի 13-ին, Լաս Վեգասում հրաձգության ժամանակ 25-ամյա ռեփերը սպանվել է: