Սփյուռքից 5000 հոգին բավարար է Արցախը ապաշրջափակելու համար
copy image url

Սփյուռքից 5000 հոգին բավարար է Արցախը ապաշրջափակելու համար

Ներքին 1 տարի առաջ - 23:31 25-07-2023
Արցախի ապաշրջափակումը կլինի միայն մի դեպքում, երբ կլինի ռեալ ճշնում։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանը։

«Ի՞նչ է անում այսօր սփյուռքը, 5000-ը 10 միլիոնի մեջ տոմսի փող չունեի՞ն, 5000 հոգի թող սփյուռքից գային այստեղ, տարբեր երկրների քաղաքացիներ, որոնց տեր են տարբեր երկրների դեսպանատներ, տեսնեինք՝ ո՞նց չէին բացի։ Ալիևը էդքան հետնամաս ունի՞, որ Ամերիկայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Բելիգիայի և այլ երկրների քաղաքացիների վրա կրակի»։

Հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր Արցախի ապաշրջափակումը՝ նա պատասխանեց, որ նախ պետք է ձևական օրակարգերից հեռանալ։

«Մանր-մունր քարերը ընկել են մեր ոտքերի տակ, իրենք խանգարում են։ Բոլոր հնարավոր տեղերում գնում, կանգնում են, կեղծ օրակարգեր են ստեղծում»։

Դիտարկմանը, թե ո՞վ պետք է առաջնորդի այդ շարժումը, ո՞վ պետք է անի, որ մարդիկ միավորվեն, օրինակ՝ խորհրդարանական ընդդիմությունը լռում է՝ նա հարցրեց, իսկ խորհրդարանական ընդդիմություն կա՞։

«Ես գիտեի մեր մոտ միատարր խորհրդարան է, չեմ իմացել, որ այնտեղ ֆրակցիաներ կան, ինձ թվում էր ամբողջը «Իմ քայլն» է»։

Մանրամասները՝ տեսանյութում․


Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի