Քարաթափում՝ Սոլակ գյուղի վերջնամասում
copy image url

Քարաթափում՝ Սոլակ գյուղի վերջնամասում

Ներքին 1 տարի առաջ - 16:07 25-07-2023
Հուլիսի 25-ին, ժամը 12։00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը մասամբ փակվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Սոլակ գյուղի վերջնամասում մոտակա սարալանջից քարը (մոտ 1 խմ) գլորվել է ճանապարհի երթևեկելի հատված:

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ քարը հեռացրել են ճանապարհից: