Լրագրող Թալալ Խրաիսը արժանացել է երախտագիտության մեդալի
copy image url

Լրագրող Թալալ Խրաիսը արժանացել է երախտագիտության մեդալի

Ներքին 1 տարի առաջ - 13:11 25-07-2023
Հայաստանի և Իտալիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Ասադաքահ» ընկերության հիմնադիր, լրագրող Թալալ Խրաիսը պարգևատրվել է երախտագիտության մեդալով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, մեդալը Հռոմում լրագրողին է հանձնել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահը շնորհակալություն է հայտնել Խրաիսին Հայկական հարցում ունեցած նվիրումի համար՝ նրան անվանելով «հայ ժողովրդի իսկական բարեկամ»։

Թալալ Խրաիսը Վահագն Խաչատուրյանին պատմել է, թե ինչպես դեռ 16 տարեկանում Բեյրութում սկսել է հետաքրքրվել հայերի պատմությամբ, իմացել Հայոց ցեղասպանության մասին։ «Այդ ժամանակից ի վեր ես հավատարիմ եմ մնացել հայկական հարցին և երբեք չեմ դադարեցնի պայքարս՝ հանուն խնդրի արդար լուծման»,- նշել է նա։

Թալալ Խրաիսը Լիբանանի Ազգային լրատվական գործակալության (NNA) թղթակիցն է Հռոմում և Սուրբ Աթոռում։