Կնոջը մարմնական վնասվածքներ են հասցրել շներին կերակրելու համար. տեսանյութ

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 00:16 22-07-2023
«Զովունիում անտուն շներին էի կերակրում։ Ինձ մոտեցան քաղաքացիներ ու սկսեցին վիրավորել, ասացին, որ շներին թույնելու ու վերացնելու են, իսկ իմ գլուխը՝ ջարդելու։ Այդ ընթացքում նաև քարերով հարվածում էին իմ և շների ուղղությամբ»։

Այս մասին Oragir.News-ին ահազանգել էր Աննան, ով ասաց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ, և թափառող շներին կերակրելու համար իր վրա հարձակվել է 4-5 անձ, ովքեր հարվածել են իրեն ու սպառնալիքներ հասցրել։

«Երբ սկսեցի կերակրել, տղամարդկանցից մեկը մոտեցավ ինձ ու սկսեց գոռալ ինձ վրա, այնուհետև քարերով սկսեց հարվածել, սպառնաց՝ ասելով, որ իր կապերը ուժեղ են, և ինձ կկորցնի։ Թևիս վրա քարերի հարվածներից վնասվածքներ կան։ Մեկ այլ տղամարդ էլ, երբ տեսավ, որ նկարում եմ, թևերս ոլորեց, ինչից հեմատոմա է առաջացել, եղունգներով էլ էր ճանկռում։ Ոստիկանություն եմ դիմել»,-ասաց նա։

Նշենք, որ Աննա Մանուկյանը հունիսի 2-ին էլ էր ծեծի ենթարկվել թափառող շներին կերակրելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC