Այսօր ևս մեկ հայի արգելվել է մուտք գործել Հայաստան. Զվարթնոցում խլել են անձնագիրը
copy image url

Այսօր ևս մեկ հայի արգելվել է մուտք գործել Հայաստան. Զվարթնոցում խլել են անձնագիրը

Ներքին 1 տարի առաջ - 21:49 20-07-2023
ԱԺ Հայաստան խմբակցության պատագամավոր Քրիստինե Վարդնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր ևս մեկ հայի արգելվել է մուտք գործել Հայաստան: Ասլան Ասլանյանը Նիդերլանդների քաղաքացի է, Հայաստան է ժամանել ընտանիքով: Զվարթնոց օդանավակայանում նրան չեն թողել մուտք գործել հայենիք, խլել են անձնագիրը, 10 ժամից ավել սպասեցրել օդանավակայանում, հետո հայտնել, որ պետք է հեռանա, քանի որ իր անունը ներառված է ՀՀ մուտքի արգելք ունեցողների ցանկում:
Փաստացի աշխարհում երկու պետություն` Ադրբեջանը և փաշինյանական Հայաստանն ունեն հայերի սև ցուցակներ:

Սա վերջին շրջանում կրկնվող նախադեպ է: Տեղեկացնում եմ, որ մենք իրավական ճանապարհով բողոքարկում ենք բոլոր այս ապօրինի որոշումները: Նման 4 դատական գործ արդեն գտնվում է դատարանում:

Այս նախադեպերը որևէ կերպ չպետք է ընկճեն սփյուռքի մեր հայրենակիցներին և պատճառ դառնան հայրենիքի հոգսերից օտարվելու համար: Որևէ իրավական հիմք չունեցող այս որոշումները խնդիր պետք է դառնան առաջին հերթին այն կայացնողների համար»:

Ամենից շատ դիտված