Որոշ բուհերի ցուցանիշներ շատ մտահոգիչ են. ԿԳՄՍ նախարարը թվեր ներկայացրեց
copy image url

Որոշ բուհերի ցուցանիշներ շատ մտահոգիչ են. ԿԳՄՍ նախարարը թվեր ներկայացրեց

Ներքին 1 տարի առաջ - 13:15 20-07-2023
Մեր այն դիմորդները, որոնք դուրս են մնացել առաջին փուլի մրցույթից, ունեն հնարավորություն դիմելու եւ թափուր տեղերի մրցույթին մասնակցելու, որոնք հիմնական փուլից հետո թափուր են: Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այս տարի մեր դիմորդների թիվը 13 314 էր, որը համադրելի է նախորդ երկու տարիների թվի հետ: Ընդունվածների թիվը 9147 է, որը եւս մոտավորապես համադրելի է նախորդ տարիների հետ: Անվճար տեղերի թիվը եղել է 2128, որից ընդունվել են 1782-ը, որը 83,7 տոկոսն է:

Վճարովի տեղերը հատկացված են եղել 15984-ի չափով, ընդունելությունն իրականացվել է 7242-ի չափով: Սա իհարկե, շատ ցածր ցուցանիշ է, որը 45,3 տոկոս է: Սրա մեջ մտնում են թե պետական, թե ոչ պետական բուհերի ցուցանիշները: Օրինակ, ոչ պետական բուհերի պարագայում 3700-ից ավելի տեղ է հատկացված եղել, որից ընդունելությունը շուրջ երեք տոկոս է: Այսինքն գրեթե ընդունելություն չի իրականացվում ոչ պետական բուհերում: Սա ցույց է տալիս, որ մենք էականորեն մտածելու բան ունենք , թե ինչպես ենք այս մասնագիտություններն ու տեղերը պլանավորում: Արդյոք այս 15 984 վճարովի տեղերը իրոք հենց այն ուղղություններն են, որոնցով կրթությունը պետք է իրականացվի:

Իհարկե, այստեղ ունենք ցուցանիշներ, որոնք հատակապես մտահոգիչ են մի քանի բուհերի մասով: Շատ ցածր է շարունակում մնալ ագրարային ուղղությամբ ընդունելությունը: Ագրարային համալսարանում ընդամենը 7 տոկոս է ընդունելությունը կազմում: Իհարկե, շատ մեծ աշխատանք։ կա անելու, որին էլ ուղղված է մեր բարեփոխումների պրոցեսը»,-հայտարարեց նախարարը:

Ամենից շատ դիտված