Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի հետ
copy image url

Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի հետ

Ներքին 1 տարի առաջ - 20:38 19-07-2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ համագործակցության եւ հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական փոխգործակցությունը կրում է դինամիկ բնույթ եւ համոզմունք հայտնել, որ առաջիկայում եւս այն կշարունակի ամրապնդվել:

Վարչապետը հետագա գործունեության մեջ դեսպանին մաղթել է հաջողություններ:

Ամենից շատ դիտված