ՔՊ-ականները դռնեդուռ ընկած առաջարկում են ավագանի դառնալ
copy image url

ՔՊ-ականները դռնեդուռ ընկած առաջարկում են ավագանի դառնալ

Ներքին 1 տարի առաջ - 12:53 19-07-2023
Իշխանությունը մարդկային ռեսուրս չունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պահպանողական կուսակցության» նախագահ Կարեն Հեքիմյանը։

«Ըստ օպերատիվ տեղեկությունների, իշխանությունը Երևանի ավագանու ընտրություններին թեկնածուների պակաս ունի: ՔՊ-ականները դռնեդուռ ընկած, ծանոթ-անծանոթներին առաջարկում են ավագանու թեկնածուի կարգավիճակով մասնակցել ընտրություններին: Ընդ որում, պարադոքսն այն է, որ մարդկանց առաջարկվում է ընտրություններին մասնակցել իրենց ուզած ձևաչափով: Առաջարկն ընդունողն իբր ինքն է որոշելու ավագանիում իշխանամետ լինի, թե ընդդիմադիր: Հաշվի առնելով, որ «ծանոթ-անծանոթները» ցուցակում անցողիկ տեղում չեն լինելու (ավագանու անդամ չեն դառնալու), ապա հաշվարկը պարզ է: Իշխանությունն իր առջև նպատակ է դրել ընտրություններին ապահովվել ընտրողների բարձր մասնակցություն միամիտ «ծանոթ-անծանոթների» և վերջիններիս էլեկտորատի հաշվին:

Ի դեպ, իշխանությանն այսօրինակ մանիպուլյատիվ խաղում օգնելու են «արտախորհրդարանական» և «մերձարտախորհրդարանական» եսիմինչերը»,-նշել է Հեքիմյանը: