Լուգանսկում ուժգին պայթյուններ են լսվել, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
Կիրակի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 10.05-ի սահմաններում, մի շարք պայթյուններ որոտացել են Լուգանսկի արվարձանում գտնվող Հարավային թաղամասի տարածքում։
Ականատեսների վկայությամբ՝ սև ծխի սյունը բարձրանում է քաղաքի հարավային ծայրամասերում։