Հուլիսի 15-ին տեղի ունեցավ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության համագումարը, որի ընթացքում կուսակցության նախագահ վերընտրվեց Արման Ղուկասյանը: Քաղաքական ուժն ընտրեց նաև վարչության նոր կազմը:
Ի թիվս կուսակցաշինության և այլ հարցերի՝ ՀԱՍԱԿ-ը քննարկեց նաև Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցության հարցը. որոշումը դրական էր:
Իր ելույթում կուսակցության վերընտրված նախագահ Արման Ղուկասյանը ներկայացրեց այն թեզերը, որոնց հիմքով կուսակցությունը որոշում կայացրեց մասնակցել առաջիկա ընտրություններին:
Ըստ այդմ, կուսակցությունն ընդունեց հայտարարություն սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասով: Ընտրվեց նաև կարգախոս՝ «Դու կարո՛ղ ես»:
Նշենք, որ ՀԱՍԱԿ-ը ստեղծվել է 2016 թվականին: