Ինչո՞ւ Հայաստանը չի դիմում ՄԱԿ֊ի Պարենի միջազգային ծրագրին Արցախում վերահաս սովը կանխելու համար
copy image url

Ինչո՞ւ Հայաստանը չի դիմում ՄԱԿ֊ի Պարենի միջազգային ծրագրին Արցախում վերահաս սովը կանխելու համար

Միտք 1 տարի առաջ - 22:19 13-07-2023
Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչո՞ւ Հայաստանը չի դիմում ՄԱԿ֊ի Պարենի միջազգային ծրագրին Արցախում վերահաս սովը կանխելու համար։

ՄԱԿ֊ն ունի Պարենի միջազգային կազմակերպության շրջանակներում գործող Մարդասիրական օդային ծառայությունը (UNHAS), որը ապահովում է մարդասիրական նպատակներով բեռների փոխադրումներ դեպի ճգնաժամային և հակամարտությունների շրջաններ:

UNHAS-ը գործում է աշխարհի ամենահեռավոր և ամենադժվար հասանելի վայրեր մուտք գործելու անհրաժեշտության դեպքում, հաճախ անվտանգության անկայուն պայմաններում:

Միջին հաշվով, UNHAS-ը ամսական տեղափոխում է մոտ 300 տոննա բեռ 310 կանոնավոր ուղղություններով:
Իր առաքելությունն իրականացնելու համար UNHAS-ն օգտագործում է ավելի քան 90 ինքնաթիռներ, ուղղաթիռներ։

Հղումը առաջին մեկնաբանության մեջ։»։

Ամենից շատ դիտված