«Նավակ Ճոճո՞ղ»․ ՔՊ-ական պատգամավորի ռեակցիան՝ իրեն դիմող քաղաքացուն․ տեսանյութ

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:03 13-07-2023
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները շարունակում են ամեն քայլափոխի «ճաշակել» քաղաքացիների վիրավորական խոսքերը։

Նման միջադեպերը բազմաթիվ են՝ Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, ինչպես նաև ՔՊ-ական պատգամավորների և նախարարների մասնակցությամբ։

Շատ դեպքերում նման միջադեպերը հնչեղություն են ստանում, քանի որ ոստիկաններն անմիջապես բերման են ենթարկում քաղաքացիներին։ Սակայն կան դեպքեր, երբ դրանց մասին հանրությունը չի տեղեկանում։

Oragir.News-ի ընթերցողներից մեկը տրամադրել է տեսանյութ, որն արվել է 2023 թվականի ապրիլի 29-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամաերգային համալիրում տեղի ունեցած միջոցառման ընթացքում։
Միջոցառման ներկաներից մի քաղաքացի, տեսնելով ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին, նրան դավաճան է անվանում։

«Նավակ Ճոճո՞ղ»,- բղավում է քաղաքացին, ինչին իշխանական պատգամավորը ռեակցիա է տալիս՝ շրջվում է։

Այնուհետև քաղաքացին դիմելով միջոցառման կազմակերպիչներից մեկին բղավում է՝ «Դավաճաններն ի՞նչ գործ ունեն այստեղ, տիկին Խառատյան»։

Տեսանյութում նաև երևում է, որ ոստիկանները քաղաքացուն դուրս են հրավիրում մարզահամերգային համալիրի շենքից։

Մանրամասները՝ տեսանյութում


Ամենից շատ դիտված