Ո՞ւմ խոսքերից է «շատ ուժեղ» տպավորվել Նիկոլ Փաշինյանը

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:27 13-07-2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության հերթական նիստում ՀՀ պետական բյուջեի առաջին կիսամյակի արդյունքները քննարկելիս հիշեց շատ հայտնի տնտեսագետի հետ իր զրույցը, ով նախկինում եղել է կառավարության անդամ։

«Մի միտք ասաց, որը «շատ ուժեղ» տպավորվել է ինձ մոտ։ Ասում էր՝ այն ժամանակներում, երբ փող կա, կառավարությունները, սովորաբար, մոռանում են բարեփոխումների մասին՝ առանց արձանագրելու, որ հենց բարեփոխումների շնորհիվ է պետական բյուջեում եկամուտներ գեներացվում, իսկ երբ այդ ժամանակը բաց է թողնում, արդեն հնարավոր չի լինում բացթողումնեը լրացնել»,- կառավարության նիստում պատմեց Փաշինյանը՝ նշելով, որ կառավարության ամենամեծ ձեռքբերումն այն է, որ նույնիսկ կորոնավիրուսի, պատերազմի ու հետպատերազմական շրջանում ոչ մի օր չեն շեղվել բարեփոխումների օրակարգից․ «Նույն կերպ պետք է շարունակենք վարվել բոլոր ոլորտներում»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի