Տեսակցել եմ 2019-ին բռնության ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանին և նրա ծնողներին
copy image url

Տեսակցել եմ 2019-ին բռնության ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանին և նրա ծնողներին

Միտք Ներքին 1 տարի առաջ - 21:45 12-07-2023
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հոսպիտալում տեսակցել է 2019-ին բռնության ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանին ու նրա ծնողներին:

«ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում տեսակցել եմ 2019 թվականին քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից դաժան բռնության ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանին և նրա ծնողներին:

Փոխգնդապետ Մխիթարյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ. վերջինս 4 տարի է` անգիտակից վիճակում է, իսկ արտաքին տեսքն անճանաչելիորեն փոփոխված:

Չնայած բժիշկների ահռելի ջանքերին, սպային առողջության վերականգնման առումով որևէ լավատեսական արդյունք չկա:

Ամեն անգամ, երբ իշխանությության տարբեր դեմքեր խոսում են բանակի կամ նրանում նախատեսված փոփոխությունների մասին, աչքիս առաջ հենց այս ծանր միջադեպն է գալիս:

Իշխանության վերաբերմունքը համազգեստի, ծառայության ու զինվորականների նկատմամբ ուղիղ համեմատական է սպաներին ծանր ծեծի ենթարկելու և այդ գործով ընթացած ակնհայտ ապօրինի գործընթացին»,- գրել է պատգամավորը:

Ամենից շատ դիտված