Քննչական կոմիտեն ինքն իր համար օրենք է գրել․ եթե ընդունեք, կբողոքարկվի ՍԴ-ում․ Մինասյան
copy image url

Քննչական կոմիտեն ինքն իր համար օրենք է գրել․ եթե ընդունեք, կբողոքարկվի ՍԴ-ում․ Մինասյան

Ներքին 1 տարի առաջ - 17:07 11-07-2023
ԱԺ այսօրվա արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծին, որով նախատեսվում է գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավակարգավորումը բացառիկ դեպքերում կիրառել նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների դեպքում։ Պատգամավորի խոսքով նախագիծը հստակ հակասում է քրեական արդարադատության հիմնարար սկզբունքներին․ «Այս փոփոխությունը ոչնչացնում է քրեական արդարադատության մեջ կարևոր համարվող արագացված վարույթի, համագործակցության վարույթի, համաձայնեցման վարույթի՝ օրենսգրքով ամրագրված մոտեցումները։ Սա ոչնչացնում է նաև խրախուսական այն նորմերը, որոնք քրեական օրենսգրքում ամրագրված են։ Այսինքն՝ ըստ էության մենք գործ ունենք մի նախաձեռնության հետ, որը քրեական արդարադատության ոլորտում աղավաղում է ամեն ինչ։ Սրա նպատակը բացարձակապես այն հիմնավորումը չէ, ինչ ներկայացվում է, թե իբր թեթևացվում է նախաքննական մարմինների կամ դատարանների դերը»,- ասաց նա։

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ այս նախաձեռնությունը հակասում է ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներին, միջազգային մի շարք պարտավորություններին, որոնք Հայաստանը ստանձնել է քրեական արդարադատության ոլորտում․ «Դիմում եմ քաղաքական մեծամասնությանը, սրա ներսում քաղաքական նպատակը երևում է, հատկապես այն հատվածում, երբ խոսվում է այսպես կոչված դասալիքների չհիմնավորված թիվը հայտարարելը մաքրելու մոտեցումով։ Նաև մամուլում տարածված լուրջ հիմնավորումներ կան այն մասին, որ այս գրեթե բոլոր գործերը դատարաններում կամ կոտրվում ու փշրվում են, որովհետև բավարար ապացույցներ չկան, կամ չեն հասնում այնտեղ, որովհետև նախաքննական մարմինը չի կարողանում ապահովել։ Բայց ամենազավեշտալին այն է, որ նախագծի հեղինակը Քննչական կոմիտեն է, մի մարմին, որն իր համար օրենք է գրել։ Սա հակասում է նաև Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքին, քաղաքականություն մշակող մարմինն արդարադատության նախարարությունն է։ Հետևաբար` այս նախագիծը հակասում է քրեական արդարադատության միջազգային հիմնարար սկզբունքներին, սահմանադրական կարգավորումներին, և եթե անտեսվի այս ամենը, և նախագիծն ընդունվի, ապա սա բողոքարկվելու է նաև Սահմանադրական դատարանում»,- հավելեց Մինասյանը։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ