ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը դեռ շուտ է քննարկել, քանի որ երկիրը դեռևս պատերազմում է Ռուսաստանի հետ։ Այս մասին Բայդենն ասել է ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Բայդենը հայտնել է, որ Ուկրաինայի անդամակցության հարցը հնարավոր է քննարկել միայն պատերազմի ավարտից հետո։ Սպիտակ տան ղեկավարը միևնույն ժամանակ նշել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կշարունակեն աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն։
ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ Ուկրաինայի անդամակցությունը լինելու է Վիլյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի կարևոր հարցերից մեկը։ Նա միևնույն ժամանակ չի կարծում, որ դաշինիքի անդամների շարքերում միաձայություն չկա Ուկրաինային հիմա ՆԱՏՕ ընդունելու հարցում։
«Ես չեմ կարծում, թե ՆԱՏՕ-ն համակարծիք է այն հարցում, որ արժե հիմա՝ պատերազմի թեժ պահին Ուկրաինային ընդունել ՆԱՏՕ-ի ընտանիք։ Եթե մենք այդպես անեինք, ապա մենք մտադիր ենք պատասխանատվություն կրել տարածքի յուրաքանչյուր սանտիմետրի համար, որը ՆԱՏՕ-ի տարածքն է համարվում։ Սա պարտավորություն է, որը մենք ստանձնել ենք՝ անկախ ամեն ինչից։ Եթե պատերազմ է ընթանում, ուրեմն, մենք բոլորս պատերազմի վիճակում ենք գտնվում։ Մենք պատերազմի վիճակում կլինենք Ռուսաստանի դեմ, եթե այդպես անենք»,- հայտարարել է նա։
Բայդենը հավելել է նաև, որ Ուկրաինային անհրաժեշտ է ՆԱՏՕ-ին անդամակցելու ռացիոնալ ճանապարհ առաջարկել։