Անգլերեն քննություն հանձնողների 12%-ը չի հաղթահարել դրականի շեմը
copy image url

Անգլերեն քննություն հանձնողների 12%-ը չի հաղթահարել դրականի շեմը

Ներքին 1 տարի առաջ - 17:09 06-07-2023
Հուլիսի 4-ին մեկնարկել է բուհական ընդունելության միասնական քննությունների 3-րդ փուլը։ Երեկ դիմորդները քննություն են հանձնել օտար լեզվից։

ԳԹԿ-ից մեզ փոխանցեցին, որ երեկ հանձնված քննությունների արդյունքները դեռ չեն կարող փոխանցել։

Այս տարի անգլերենից երկրորդ փուլով միասնական քննություն է հանձնել 5370 դիմորդ։ Դրական միավորի շեմը չեն հաղթահարել 643 դիմորդներ, որոնք կազմում են մասնակիցների ընդհանուր թվի 12%-ը։

Միջին միավորը եղել է 13,25: 18-20 միավոր են հավաքել 878 դիմորդ՝ մասնակիցների 16,4 %-ը։