Լուիս Էնրիկեն դարձել է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը։
Փարիզյան ակումբը պաշտոնական հայտարարություն է ներկայացրել՝ հայտնելով, որ իսպանացի մարզչի հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր։
Էնրիկեն նախկինում մարզել է «Ռոման», «Բարսելոնան», որի հետ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, Իսպանիայի ազգային հավաքականը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի չեմպիոնի նախկին գլխավոր մարզիչ Քրիստյե Գալտիեն ձերբակալվել էր նախկին ակումբում հնչեցրած ռասիստական արտահայտությունների համար։