Ալիևն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարին
copy image url

Ալիևն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարին

Արտաքին 1 տարի առաջ - 17:15 05-07-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Ադրբեջանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Իրանում այս տարվա հունվարի 27-ին Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված հարձակումը, որը Բաքուն հերթական անգամ ահաբեկչություն է որակել։

Այս համատեքստում Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ միջադեպի կապակցությամբ երկրի դատական ​​և իրավապահ մարմինները շատ լուրջ հետաքննություն են անցկացնում։ Նա միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը շուտով կվերսկսի իր աշխատանքը։

Ադրբեջանի նախագահն իր հերթին հույս է հայտնել, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված հարձակման մեղավորները կպատժվեն։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ զինված հարձակում է իրականացվել, ինչից հետո Ադրբեջանը տարահանել է դեսպանատան բոլոր աշխատակիցներին։ Ադրբեջանական կողմը հարձակումն ամենաբարձր մակարդակով ահաբեկչություն է որակում, մինչդեռ Իրանը հերքում է ահաբեկչության վարկածը՝ նշելով, որ հարձակվողն ունեցել է անձնական դրդապատճառներ։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC