Դատախազությունը չգիտի, թե որ դեպքերում են միջնորդում, որ տնային կալանք կիրառվի
copy image url

Դատախազությունը չգիտի, թե որ դեպքերում են միջնորդում, որ տնային կալանք կիրառվի

Ներքին 1 տարի առաջ - 17:29 04-07-2023
2023 թ․-ի հունվարի 1-ից մինչև 2023 թ․-ի հունվարի 6-ը որպես խափանման միջոց տնային կալանքը կիրառվել է 181 անձի նկատմամբ։ Այս մասին Oragir.News-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։

Մենք հարցրել էինք նաև, թե որ դեպքերում է դատախազությունը միջնորդել խափանման այդ միջոցը կիրառել, մեզ պատասխանել էին, որ 1 դեպքում դատախազությունը ներկայացրել է որպես խափանման միջոց տնային կալանքը կիրառելու մասին միջնորդություն՝ հաշվի առնելով մեղադրյալին մեղսագրվող արարքի միջին ծանրության հանցագործություն հանդիսանալը, մեղադրյալի՝ իրավապահ մարմինների հետ համագործակցելը, ցուցմունքներ տալը, խնամքին 2 անչափահաս երեխա ունենալը, նախկինում դատված չլինելը։

«Միաժամանակ, այդ հարցին սպառիչ պատասխան տալ հնարավոր չէ, քանի որ խափանման միջոցի կիրառումը հիմնված է մեղադրյալի օրինական վարքագծին ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքների գնահատման վրա, ինչը յուրաքանչյուր դեպքում առանձնահատուկ է»։

Հարցին, թե դատարանները որ դեպքում են խափանման միջոց տնային կալանքը կիրառում՝ մեզ պատասխանել էին, որ այն դեպքում, երբ հիմնվելով նյութերի վերլուծության, այդ թվում՝ մեղադրյալի անձը բնութագրող հանգամքների վրա՝ հանգում են հետևության, որ տվյալ այլընտրանքային խափանման միջոցն ի զորու է ապահովելու մեղադրյալլի հնարավոր ոչ իրավաչափ վարքագծի ռիսկերը։

Հիմնականում այդպիսի դեպքեր արձանագրվել են որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ քննիչների միջնորդությունները քննության առնելիս։

Ամենից շատ դիտված