Եթե յուրաքանչյուր մարդ իրեն հայ է համարում, առանց երկմտելու պիտի գա, ստորագրի․ զոհվածի մայր

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:49 03-07-2023
Ես ինքս ծնունդով արցախցի եմ, 90-ականներից հասել եմ այստեղ, ամուսնացել և մնացել եմ։ Տղաս ծնվել-մեծացել է Մասիսի քաղաքում, բայց սովորել է Արցախում, միշտ ասում էր՝ ես արցախցի եմ, ու հպարտանում էր դրանով։ Առաջիններից մեկն էր, որ մեկնեց պատերազմ, առանց սպասելու, որ կկանչեն։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց զոհված կամավոր Արման Օհանջանյանի մայրը՝ Ելիզավետա Օհանջանյանը, ով առաջիններից մեկը միացավ ՀայաՔվեի՝ Մասիսում մեկնարկած ստորագրահավաքին։

«Ամսի 1-ին շատ ծանր վիճակում էր, ագամ զանգեց, հրաժեշտի նամակ թողեց, մի քանի օր տեղյակ չէինք, հետո հայտնվեց ամսի 6-ին, վիրավոր էր․․․ Ամսի 20-ին է զոհվել։ Վիրավոր եկավ տուն, 2 օր ընդամենը տանը մնաց, երեխային տեսավ, կնոջն ու երեխային կարծես հրաժեշտ տվեց ու գնաց։ Գնալուց ասաց՝ հանկարծ չլացես, եթե նեղվես, ես էնտեղ կզգամ, ձեռքերս կդողան, իսկ դա հավասարազոր է մահվան․․․ Ինքն անգամ ասել էր՝ մամ, չվախենաս, լավ ա լինելու, մենակ մի բան լավ իմացի, Փաշինյանը հողերը ծախել է, իմ նման լիքը տղերքի կյանքն էլ՝ հետը։ Բայց իմանալով հանդերձ եկավ ու էլի գնաց, որովհետև վստահ էր,որ հայը պարտվող չի, եթե չլինեին թիկունքի դավաճանները, գերագույն դավաճանը»,- հուզված պատմում է տիկին Եիզավետան՝ նշելով, որ առաջինն է եկել ստորագրելու, որովհետև հայ է․ «Իսկ եթե յուրաքանչյուր մարդ իրեն հայ է համարում, առանց մեկ վայրկյան երկմտելու պիտի գա, ստորագրի, որովհետև եթե էսօր դուք Արցախից րաժարվեք, էստեղ հայ չի մնալու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում