Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագծով՝ առաջարկվում է կանոնակարգել ձմերուկի և սեխի վաճառքը։ Ըստ հրապարակման՝ այսուհետ ձմերուկը և սեխը կտրած կամ մասերի բաժանած
վաճառողները կտուգանվեն։ Նախագիծը մշակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից։
Oragir.News-ն անցորդներից հետաքրքրվեց՝ տեղյա՞կ են այդ որոշման մասին, և արդյո՞ք այդ որոշումը ճիշտ են համարում, թե՝ ոչ։
Նրանցից շատերն ասացին՝ ճիշտ որոշում է, քանի որ հակասանիտարական նորմերը չեն պահպանվում և երբ կիսած ձմերուկներն ու սեխը բաց վիճակում են լինում, վրան էլ փոշի ու ճանճ է հավաքվում։
Հարցվածներից մի քանիսն էլ ասացին, որ դա միրգ-բանջարեղենը գովազդելու միջոց է։
Մանրամասները՝ տեսանյութում։