Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ
copy image url

Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ

Ներքին 1 տարի առաջ - 20:40 30-06-2023
Ռուսական խաղաղապահ զորախումբը 30 դիտակետերում շուրջօրյա վերահսկում է իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին ասվում էՌԴ պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկագրում, որը վերաբերում է 2023 թվականի հունիսի 30-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությանը։

Ըստ այդ տեղեկագրի՝ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Ամենից շատ դիտված